ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Քննադատությունից ներսում էլ են գոհ

Քննադատությունից ներսում էլ են գոհ
02.07.2019 | 00:48

Իշխանության թևերը կտրող Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կարողանա նաև լեզուները «կտրել»։ Իսկ իշխանության ներսի «լեզուներն» արդեն շատ բաներից են բողոքում։ Օրերս գերատեսչությունների որոշ ներկայացուցիչներ իրենց գոհունակությունը հայտնեցին մի քանի լրատվամիջոցների՝ իշխանություններին անխնա քննադատելու համար։ Նրանց սրտով է, որ քննադատության տարափ է տեղում և՛ նոր իշխանությունների քաղաքականության, և՛ կադրային նշանակումների առնչությամբ։ Վերջիններիս նյարդերի վրա ազդում են իշխանափոխության ալիքի վրա նախարարություններ եկած այն կադրերը, որոնք բացարձակապես գործից գլուխ չեն հանում։ Սակայն սա չի խանգարում, որ վերջիներս ամբարտավան լինեն ու փորձառուների վաստակը ոտնատակ տան։
Այլ խոսքով, հների ու նորերի պայքարը գերատեսչություններում խորանում է, առայժմ հաղթում են անտեղյակները՝ հետևում թողնելով փորձառուներին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ